- Երեխաներ, ես ձեզ հանձնարարել էի արձակուրդների ժամանակ կարդալ
Լռություն։ Տեղից ելնում է Վարդանիկը.
- Ընկեր Մարգո, «Վարդանանքը» պետք էր կարդա՞լ։
- Այո, այո։
- Վա՜յ... Բա ես արտագրել եմ։
Մայրենիի դասին
Ուսուցչուհին հարցնում է աշակերտին.
- «Ես գեղեցիկ եմ». դա ո՞ր ժամանակն է։
- Անցյալ, տիկին Անթառամ։
- «Ես գեղեցիկ եմ». դա ո՞ր ժամանակն է։
- Անցյալ, տիկին Անթառամ։
******
- Շա՜տ եմ սիրում դասական երաժշտություն. հենց դասն սկսվում է, միացնում եմփլեյերը ու լսում ռոք...
*****
Կենսաբանության դասին ուսուցիչը հարցնում ա.
-Ով կարող է մի քանի թռչուն թվարկել:Մեկն ասում ա
-Կոկորդիլոս:
-Բալիկ ջան, կոկորդիլոսը թռչուն չի, ո՞վ ա քեզ նման հիմարություն ասել:
-Պապա՜ս:
-Ինչի քո պապան ո՞վ ա, որ
-Արդարադատության փոխնախարարը:
-Հա՜, վայ, բալիկ ջան.... մոռացել էի.. ճի՜շտ ա, թռչում ա, բայց շատ ցածր, համարյագետնին կպած:
-Ով կարող է մի քանի թռչուն թվարկել:Մեկն ասում ա
-Կոկորդիլոս:
-Բալիկ ջան, կոկորդիլոսը թռչուն չի, ո՞վ ա քեզ նման հիմարություն ասել:
-Պապա՜ս:
-Ինչի քո պապան ո՞վ ա, որ
-Արդարադատության փոխնախարարը:
-Հա՜, վայ, բալիկ ջան.... մոռացել էի.. ճի՜շտ ա, թռչում ա, բայց շատ ցածր, համարյագետնին կպած:
****
Դպրոցում ուսուցչուհին հարցնում է, թե ով գիտի անգլերենի աjբուբենը: Ծրագրավորողի որդին պատասխանում է.
-QWERTYUIOP.....
-QWERTYUIOP.....
****
Ուսուցչուհին դիմում է աշակերտներին.
-Ովքեր իրենց բութ են համարում, թող կանգնեն:
Որոշ ժամանակ անց աշակերտներից մեկը կանգնում է:
-Դու իրո՞ք կարծում ես, որ բութ ես:
-Չէ, բայց դե անհարմար է, մենակ դուք եք կանգնած...
-Ովքեր իրենց բութ են համարում, թող կանգնեն:
Որոշ ժամանակ անց աշակերտներից մեկը կանգնում է:
-Դու իրո՞ք կարծում ես, որ բութ ես:
-Չէ, բայց դե անհարմար է, մենակ դուք եք կանգնած...
****
Ամերիկացիները գալիս են ծանոթանալու մեր դպրոցների վիճակին: Մտնում են դասարանները, նայում: Նրանցից մեկը հարցնում է.
– Դուք դպրոցում համակարգիչներ օգտագործում եք:
– Իհարկե: Առաջին դասարանից:
Մտնում են դասարան, տեսնում` լուսամուտագոգին չորս համակարգիչ է դրված:
Ուսուցչուհին ասում է.
– Վարդանիկ, վերցրու մեկ համակարգիչը և դիր սեղանին: Երեխաներ, քանի համակարգիչ մնաց լուսամուտի գոգին:****
- Գոյություն ունի երկու բան, որն ինձ համար շատ կարևոր է,- ասաց ուսուցչուհին` ծանոթանալով երեխաների հետ:- Առաջինն այն է, որ ես սիրում եմ մաքրություն: Բոլորդ սրբե՞լ եք ձեր ոտքերը դռան դիմաց դրված գորգի վրա:
- Այո՜,- միահամուռ բացականչեցին աշակերտները:
- Ապրեք, իսկ երկրորդն այն է, որ ես սիրում եմ անկեղծություն. Դռան դիմաց ոչ մի գորգ չկա:
****
Ուսուցչուհին ստուգողականից առաջ դիմում է աշակերտին.
- Արսե՛ն, հուսով եմ չեմ տեսնի քեզ արտագրելիս:
Արսեն- Ես էլ եմ հուսով, ընկեր Ասատրյան:
***
Ուսուցչուհի- Գո’ռ, շատ գեղեցիկ շարադրություն էիր գրել, բայց ինչու՞ էր կիսատ:
Գոռ- Որովհետև մայրիկին շտապ աշխատանքի կանչեցին:
***
Ուսուցչուհի- Արամ, կարող ես բացատրել ինչու՞ էր քո շարադրությունը տառ առ տառ համընկնում մեկ տարի առաջ եղբորդ գրած շարադրության հետ:
Արամ- Իսկ բացատրելու ի՞նչ կա: Չէ՞ որ մենք ունենք ընդհանուր քույրիկ:
***
- Երեխանե՛ր, ինչո՞վ է կարևորվում 1869 թվականը:
- Այդ թվականին ծնվել է Հովհաննես Թումանյանը:
- Շատ ճիշտ է, իսկ 1875-ն ինչո՞վ է կարևորվում:
- Այդ թվականին Թումանյանը դարձավ վեց տարեկան:
***
Քիմիայի դասին.
- Մարիա՛մ, ի՞նչ գույն է ստացվել քո լուծույթը:
- Կարմիր:
- Նստիր հինգ:
- Աննա՛, իսկ քո լուծույթն ի՞նչ գույն է:
- Վարդագույն:
- Նստի՛ր, չորս:
- Արա՛մ, իսկ քո՞նը:
- Սև:
- Երկու, դասարա՛ն, փախի՜ր:
***
Նկարչության դասին մի աշակերտ նայում է հարևան աշակերտին և ասում.
-Ի՜նչ բնական ես նկարում: Ակամայից ախորժակս բացվեց:
-Ախորժա՞կ, արևածագի՞ց:
-Արևածա՞գ, օյ, իսկ ես կարծեցի ձվածեղ է:

Комментариев нет:
Отправить комментарий