Sona Papazyan

Sona Papazyan

Առողջագիտություն

Հետաքրքրքաշարժ առողջագիտությու (նախագիծ)                                                     



1.ՄԻնչև 116 տարի ապրելու շանս 2 միլիոնից մեկը ունի:
2.Մարդու ժպտալու ժամանակ աշխատում է 17 մկան:՝
3.Կանայք 2 անգամ ավելի շատ են թարթում աչքերը քան տղամարդիկ:
4.Ամեն տարի մեղվի խայթոցից ավելի շատ մարդ է մահանում քան օձի:
5.Անհնար է լեզվով կպչել սեփական արմունկին:
6.Շիկահեր տղամարդկանց բեղերը ավելի արագ են աճում քան սևահերներինը:
7.Փռշտալ բաց աչքերով անհնար է:
8.Մարդկային մարմնում կա այնքան քանակությամբ յուղ, որքան որ անհրաժեշտ է 7 կտոր օճառ պատրաստելու համար:
9.Ցուցամատը ամենազգայուն մատն է:
10.Իսկ դուք գիտեի՞ք, որ նորածին երեխաները տեսնում են կարմիր և կանաչ գույները բայց չեն տեսնումկապույտը:
11.3-4 տարեկան փոկրիկ երեխաներին հետևելով՝ գիտնականները հաշվարկեցին... Նրանք մեկ օրվա ընթացքում արտասանում են 12000 բառ և մոտավորապես 900 հարց:
12. Մարդու լեզուն մանրադիտակով  նայելուց երևում է, որ լեզվի մակերեսը կանաչ է:
13. ամեն 2000-րդ երեխան ծնվում է մի փոքրիկ ատամով:
14. 1 օրեկան երեխան ավելիուժեղ է ին որ բան սեղմուն ձեռքով, քան 1 ամսեկանը:
15. Մատնեմատը ինքնուրույն մատ չէ:

16. Մարդու օրգանիզմը ավելի արագ է աճում, քան մյուս տարվա եղանակներին:



  Ձեռքերի խնամք                                  



Քանի, որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանց պետք է հաճախակի լվանալ: Հատկապես, պարտադիր, ձեռքերը պետք է լվանալ, ուտելուց առաջ, պետքարանից հետո: Ինչպես նաև բակից տուն գալուց, հողերի հետ խաղալուց և կենդանիների հետ շփվելուց և այլն ըստ անրաժեշտության: Լվացվելու համար օգտագործում ենք  ջուր և օճառ:Օճառը լինում է պինդ և հեղուկ: Ցանկալի է օգատագործել հեղուկ օճառ, քանի որ այն փակ  ամանի մեջ է, և օգտագործելիս ձեռքից- ձեռք չի անցնում: Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին և մատների միջև տարածություններին:
Լվացվելուց հետո ձեռքերը պետք է խնամքով չորացնել անձնական սրբիչով կամ թղթե անձեռոցիկով: Եթե տանը չենք ջրի ծորակը  փակում ենք և պետքարանի դուռը բացում ենք այդ նույն անձեռոցիկով:


      Ատամների խնամք

Կաթնատամները երեխայի առողջության համար նույնքան կարևոր են, որքան հիմնական ատամները: Եթե կաթնատամը ժամանակից շուտ է ընկնում, հարևան ատամները կարող են թեքվել և հետագայում խանգարել հիմնական ատամի աճին: Երբ ատամները թեքվում են, խախտվում է կանոնավոր ատամնադրվածքը և հետագայում մասնագետի միջամտության կարիք է զգացվում:
Եթե ատամները ճիշտ չեն մաքրվում, դրանց վրա սննդի մնացորդի, մանրէների և թքի նստածք է հայտնվում: Երբ մանրէները ռեակցիայի մեջ են մտնում սննդի մնացորդների հետ, բերանի մեջ թթուներ են առաջանում: Թթուն քայքայում է ատամների էմալը, առաջանում են փոքր անցքեր, որից ատամը սկսում է փչանալ: Ատամի մածուկներից շատերը ֆտոր են պարունակում, իսկ որոշ վայրերում խմելու ջրի մեջ ֆտոր են ավելացնում: Ֆտոր պարունակող մածուկներ օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցել ատամնաբույժի կամ մանկաբույժի հետ, քանի որ ֆտորի ավելցուկից ատամի էմալի վրա բծեր են առաջանում: Կան մանկական ատամնամածուկներ` ֆտորի քիչ պարունակությամբ. չէ որ երեխաները մածուկի բավական մեծ քանակություն  կուլ տալու սովորություն ունեն: Բժիշկը խորհուրդ կտա, թե որ մածուկն է հարմար Ձեր երեխայի համար:
Մաքրում ենք ատամները:
Առաջին կաթնատամները ծկթելուց հետո պետք է երեխային վարժեցնել ատամները լվանալուն: Երբ երեխան շատ փոքր է, նրան նստեցրեք Ձեր ծնկին, այնպես, որ նա գլխով հենվի Ձեր կրծքին, կամ կանգնեք երեխայի թիկունքում, որպեսզի նա մի քիչ թեքի գլուխը: Երեխայի ատամները մաքրեք փափուկ խոզանակով, ատամի մածուկից պետք է վերցնել շատ քիչ` ոլոռի չափ: Շարժումները պետք է շրջանաձև լինեն, ատամները պետք է մաքրել և ներսի,  և դրսի կողմից: Բերանը կարելի է չողողել ջրով, այլ պարզապես խնդրել փոքրիկին, որ թքի:
Եթե երեխան չի թողնում ատամները մաքրել, Ձեր մատի վրա մի կտոր մառլյա փաթաթեք, մի քիչ մածուկ քսեք և մաքրեք փոքրիկի ատամները: Շատ երեխաներ դժվարանում են ինքնուրույն մաքրել ատամները: Նրանք այդ հարցում “վարպետանում” են ավելի մեծ տարիքում:

Հանում ենք աչքերի լարվածությունը

18ЯНВ
Աչքերի գիմնաստիկա, լարվածությունը հանելու համար
1.      Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ:
2.      Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:
3.      Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած ձեռքի շարժումներին` աջ, ձախ, վերև, ներքև:
4.      Ձեռքը պարզել առաջ նայել հաշվելով 1-4-ը, հետո հայացքը ուղղել հեռուն, հաշվել 1-4-ը: Կրկնել 4-5 անգամ:
5.      Աչքերը շրջանաձև դանդաղ պտտել աջից ձախ 3-4 անգամ, հետո` ձախից աջ, թուլացնելով ակնագնդի մկանները նայել հեռուն 1-6-ը հաշվելով: Կրկնել 1-2 անգամ

Հիգիենա

27ФЕВ
գիտություն առողջության մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով: Պրոֆիլակտիկ բժշկության հիմքն է:
Հիգիենայի ուսումնասիրության օբյեկտ են հանդիսանում շրջակա միջավայրի գործոնները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլն): Ֆիզիկական գործոններն են օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժումը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան և այլն: Քիմիական գործոնների ներգործությունը արտահայտվում է շրջակա միջավայրի գործոնների բաղադրիչ մաս հանդիսացող զանազան նյութերի (օրինակ`օդ, ջուր և այլն) ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա:Կենսաբանական գործոններն են ախտածին մանրէները, հելմինթները, տզերը, որոնց ներգործությունը մարդու վրա կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:Կարևոր են նաև կյանքի պայմաննները` աշխատանքի բնույթը, սնունդը, բնակվելու պայմանները և այլն:
Հիգիենան զբաղվում է հիվանդությունների կանխարգելմամբ, այլ ոչ թե բուժմամբ:

Սննդակարգ

27ФЕВ

Սննդակարգը (դիետա) մարդու (հաճախ` հիվանդի) սննդի հատուկ մշակված օրաբաժին և ռեժիմ է, որը բնորոշվում է սննդանյութերի որոշակի բաղադրությամբ, խոհարարական մշակման առանձնահատկություններով, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի որակական և քանակական կազմով: Սննդակարգի հիմքում ընկած է սննդանյութերով մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջների բավարարումը: Սննդակարգ նշանակելիս հաշվի են առնվում հիվանդության բնույթը, կլինիկական ընթացքը, ախտաբանաանատոմիական և ֆերմենտային խանգարումները: Սննդակարգը նշանակում են բուժման եղանակներին զուգահեռ: Որոշակի քանակական և որակական հարաբերակցությամբ սննդի ընդունումը հարմարեցվում է որոշակի ժամերի: Առավել տարածված են խոցային հիվանդությունների, լեղապարկի, հաստ աղու բորբոքումների, ճարպակալման, շաքարախտի և այլ հիվանդությունների սննդակարգերը: Յուրաքանչյուր սննդակարգ, կախված հիվանդության շրջանից և փուլից, ունի հաջորդաբար կիրառվող մի քանի տարբերակ: Անհատական ցուցանիշների հիման վրա, որպես կանոն, նշանակվում են կարճ ժամկետով (1–2 օր) բեռնաթափման օրեր: Առավել տարածված են տվյալ օրն օգտագործվող մթերքի՝ մսի, ձկան, բանջարեղենի, մրգի անվանմանը համապատասխանող բեռնաթափման օրերը: Ժամանակակից պայմաններում ճարպակալման դեմ կիրառվող բազմաթիվ գրավիչ, գովազդային անվանումներով սննդակարգերից շատերը չունեն բժշկական, գիտական հիմնավորում, ուստի անհատական սննդակարգի ընտրությունը պետք է կատարի բժիշկը, հակառակ դեպքում այնկարող է վնասակար լինել օրգանիզմի համար:



Комментариев нет:

Отправить комментарий