Sona Papazyan

Sona Papazyan

воскресенье, 2 февраля 2014 г.

Մի քիչ տարորինակ ռեկորդներ


Աշխարհի ամենամեծ բերանը`  այս ռեկորդը պատկանում է անգլիացի Ֆրանցիսկո Դոմինիկ Ժոակիմուին: Նրա բերանի երկարությունը 17 սմ:
Աշխարհի ամենափոքր մեքենան պատկանում է
գերմանացի Փերրի Ուոտքինսին: Մեքենան ունի ընդամենը 104 սմ բարձրություն, 130 սմ երկարություն և  66 սմ լայնություն:  Այն կարող է բացել մինչև 110 կմ\ժամ արագություն:


Աշխարհի ամենամեծ սրճի բաժակը գտնվում է Լաս Վեգասի Mandalay Bay խաղատանը: Եթե Դուք կցանկանաք երբևիցե խմել 7 600 լիտր սուրճ, ապա այն Ձեր համար է: Այն հավասար է մոտավորապես 32.160 սրճի դասական բաժակների քանակին:

Աշխարհի ամենաերկարակյաց երկվորյակները Էնա Պյու և Լիլի Միլվարդ քույրիկներն են: Ռեկորդ սահմանելու ժամանակ նրանց տարիքը եղել է 100 տարի 10 ամիս: Նրանք երկուսն էլ ապրում են Մեծ Բրիտանիայում:
Իսկ ահա աշխարհի ամենաերկար տնային կատուն հնգամյա Մեյն Կուն է: Նա ունի 1 մետր 23 սմ երկարություն` հաշված քթի ծայրից մինչև պոչի ծայրը:
Աշխարհի ամենածանր կշիռ ունեցող դդումը, ինչպես և բոլոր ռեկորդ սահմանած դդումները, աճեցվոմ են ԱՄՆ Վիսկոնսին նահանգում: 2011 թվականի ամենածանր դդումը, որը աճեցվել է Քրիս Սթիվենսոնի կողմից, կշռում է 822 կգ:
Աշխարհի ամենամեծ խճանկարը, որը պատրաստվել է բուտերբրոդներից, պատրաստվել է Լաուրա Խելյանդի կողմից և այն ոչ ավել ոչ պակաս նրա սկեսուր մայրիկի նկարն է: Լաուրային ռեկորդ սահմանելու հարցում օգնել են նրա քառասուն ընկերները:

Միկի Մաուսի ամենամեծ հավաքածուն պարունակում է 2 760 տարբեր Միկիներ: Այս հավաքածուն ստեղծվել է Ջանեթ Էստեվեսի կողմից, նա Միկիներին սկսկել է հավաքել 1960 թվականից:
Աշխարհի ամենամեծ “քանդակը” պատրաստված փուչիկներից պատկանում է Ջոն Քեսսեդիին:
Աշխարհի ամենամեծ քիթը: Իհարկե զարմանալի է, որ այստեղ մենք չենք հանդիպում հայկական ազգանունի, կամ էլ հայերի քթերը հաշվի չեն առնվել: Պարզվում է` աշխարհի ամենամեծ քիթը պատկանում է թուրք Մեխմեդ Օզուրեկին:

Աշխարհի ամենափորք մարդը, ում հասակը ընդամենը 65.5 սմ է, համարվում է Կագենդրա Տապա Մագարը: Նրա քաշը կազմում է 5.5 կգ, սակայն նա արդեն 18 տարեկան է:
Իսկ այժմ մի քանի օրիգինալ ռեկորդներ, որոնք երբևէ գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում:
Աշխարհի ամենաերկար բարբիքյուն  պատրաստվել է 1500 մետր և 12.000 կգ հորթի մսից: Այս ռեկորդը սահմանվել է 2008 թվականի ապրիլի 12-ին:

Մայքլ Ջեքսոնի մոտ 70 երկրպագուներ 2008 թվականին սահմանել են “Տրիլլեր”-ի ամենամասսայական պարի ռեկորդը Լոնդոնյան Թայմ Սկվերում Հալոուենի ժամանակ:
2004 թվականին Մեդետացիայի ուսուցիչ Շրի Չինմոյը իր ծննդյան 73 տարելիցին ստացել է աշխարհի ամենամեծ վարդե ծաղկեփունջը:
Աշխարհի ամենամեծ կոնֆետի ռեկորդը սահմանվել է Չիկագոյում 2002 թվականին Ջոլլի Ռանչերի կողմից:  Այն կշռում է 18 կգ:

2006 թվականին Լաս Վեգասում Մայկ “Կնքահայր” Մետցգերը սահմանել է մոտոցիկլով ամենաբարձր թռիչքի ռեկորդը:  Ամենաերկար թռիչքի բարձրությունը 3,8 մետր է և այն կատարվել է Caesars Palace հյուրանոցի շատրվանների վրայով:

Կալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքում սահմանվել է ամենաշատ շապիկներ հագնելու ռեկորդը: Մեթթ Մակէլիստեռը միանգամից հագել է 121 շապիկ:


Բարի ռեկորդներ Ձեզ:

      Ավելի մանրամասն http://www.araksoblog.com/ginesi-rekorkner/ կայքում

Комментариев нет:

Отправить комментарий